Ավստրալիայի Կեիրի ընտանեկան ֆերմայում  անսովոր հսկայական հավի ձու է հայտնվել: Այն չափահաս մարդու ձեռքի չափ էր եւ 176 գրամ էր կշռում: 3000 հավերով ֆերմայում նախկինում եւս 140 գրամանոց ձվեր էին հայտնվել, սակայն այս մեկը ամենամեծն էր: Հսկայական գտածոն հասցրել են «մամոնտի ձու» անվանել:

Բայց սա դեռ ամենը չէ. ֆերմեր Սքոթ Սթոքմենը ձուն կոտրելուց հետո ներսում եւս մեկ ամբողջական ձու է հայտնաբերել, գրում է My Planet-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը: Ֆերմայում հավերին մեծ հոգատարությամբ են վերաբերվում, սակայն, այնուամենայնիվ, նման արդյունք ոչ ոք չէր սպասում: