Հանրապետության տարածքում մարտի 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի, 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +6+10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +6+10,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +7+9, ցերեկը` +12+15,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +6+10,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +11+15,

Տավուշում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +12+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +6+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +14+17,

Արարատում՝ գիշերը`+10+13, ցերեկը` +15+18,

Արմավիրում՝ գիշերը`+10+13, ցերեկը` +15+18,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +6+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը`+10+13, ցերեկը` +15+18,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +17+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +12+17,

Արցախում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +14+17: