Սյունիքում 2018թ. առողջապահության աճը պլանավորվում է 19.7 տոկոս։ Այդ մասին Գորիսում կայացած խորհրդակցությանը վարչապետին զեկուցել է Սյունիքի մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուն։

Նրա խոսքով, վճարովի ծառայություններից 2016թ. մուտքագրվել է 151,2 մլն դրամ, 2017թ.՝ 402.4 մլն դրամ. աճը կազմել է 2.6 անգամ: 2018 թ. վճարովի ծառայություններից կանխատեսվում է մուտքագրել 482.0 մլն դրամ, պլանավորված աճը՝ 19.7 տոկոս:

2018 թ. Գորիսի բժշկական կենտրոնը կհամալրվի անգիոգրաֆով, կբացվի ինվազիվ կարդիոլոգիայի բաժանմունքը:

Իսկ կրթության վերաբերյալ զեկուցվել է, որ Սյունիքի մարզում կա 118 դպրոց, բոլորում դասավանդվում է ֆիզկուլտուրա, օտար լեզուների դասավանդման մակարդակը նույնպես լավ է: Որոշ դպրոցներում 3 օտար լեզու է դասավանդվում, առաջարկվում է քննարկել նաեւ պարսկերենի դասավանդման հարցը: 40 դպրոցում ներդրվել է ձեռնարկատիրություն առարկան: Ճանապարհի խնդիր չունեցող գյուղական համայնքների դպրոցներում, որոնք կազմում են 30-40 տոկոս, գործում են երեխաների զբաղվածությունն ապահովող տարբեր խմբակներ:

Վարչապետն արդյունավետ է գնահատել թե′ առողջապահության, թե′ կրթության ոլորտներում կատարված աշխատանքը՝ հորդորելով շարունակել աշխատանքներն էլ ավելի բարձր ցուցանիշներ արձանագրելու ուղղությամբ: