Քանաքեռ Զեյթունի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելիների գողության դեպքեր:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 28-ին նմանատիպ մի քանի ահազանգ էր ստացվել, որ ավտոմեքենաների կողային հայելիներ են գողացել: Պարզվել է, որ գողությունները կատարվել են Mercedes մակնիշի ավտոմեքենաներից մի քանի ժամվա տարբերությամբ: Ոստիկանները պարզել էին, որ հիշյալ գողությունները կատարել է նույն անձը, որը, սակայն, մայրաքաղաքում չի ապրում:

Մարտի 5-ին ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում մի երիտասարդ մեքենայի կողային հայելիներ է վաճառելու, տեղեկություն կար, որ այդ հայելիները գողացված են: Ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին եւ բերման ենթարկել ոստիկանություն: Գողության մեջ կասկածվողը Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ 27-ամյա Ալիկ Գրիշկյանն էր, որն ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: