Իրաքի Կենտրոնական քրեական դատարանը մահապատժի է դատապարտել Իրաքում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Աբու Օմար ալ-Բաղդադի քրոջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն`վկայակոչելով Al Sumaria հեռուստաալիքը:

Ահաբեկիչը, որի իրական անունը Համիդ ալ-Զաուի է, ղեկավարում էր ահաբեկչական խմբավորման իրաքյան թեւը 2006-2010 թվականներին: Նա սպանվել է 2010 թվականին ԱՄՆ-ի օդային հարվածների ժամանակ, ինչից հետո նրա իրավահաջորդն էր դարձել «ԻՊ»-ի ներկայիս ղեկավար Աբու Բեքր ալ Բաղդադին:

Կինը խոստովանել է, որ ներգրավված է եղել ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ. նա լոգիստիկ աջակցություն է ցուցաբերել «ԻՊ»-ին հանցագործությունների իրականացման համար եւ ֆինանսավորել է զինյալներին: