Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին, ժամը 12.10-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 41 հասցեի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Քրիստինե Ն.-ն։

Նա մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի, 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի, 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի եւ 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքներով: