Եվրոպան եւ Չինաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել են պատշաճ կերպով արձագանքել առեւտրային պատերազմի դեպքում, ինչը կապված է Թրամփի՝ ԱՄՆ պողմատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագների սահմանման մասին որոշման հոտ, հաղորդում է Reuters-ը:

Բրյուսելն ու Պեկինը հույս են հայտնել, որ առեւտրային պատերազմը կարելի է կանխել: Եվրոպական հանձնաժողովը բարձրացրել է հարցն այն մասին, թե Թրամփը կարող է դիտարկել ԵՄ 28 անդամ պետությունների, ինչպես նաեւ Կանադայի եւ Մեքսիկայի նկատմամբ մաքսային սակագներից վերացման հարցը:

«Եթե Դոնալդ Թրամփը վերջնականապես որոշի ներդնել սակագները, մենք մի ամբողջ զինանոց ունենք, որով կարող ենք պատասխանել»,- ասել է ֆինանսական հարցերով հանձնակատար Պյեր Մոսովիչին:

ԵՄ-ի պատասխանը մաքսատուրքեր կներառի ԱՄՆ-ից նարինջի, ծխախոտի եւ բուրբոնի ներմուծման համար, ասել է նա՝ հավելելով, որ որոշ ապրանքներ հիմնականում արտադրվում են հանրապետականների կողմից վերահսկվող ընտրատարածքային շրջաններում: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Կոնգրեսը հասկանա, որ սա տանուլ տված իրավիճակ է», - ասել է Մոսկովիչին: