Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի լուծման ճանապարհին դեռ բազմաթիվ «ճգնաժամային պահեր» կան: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ մի ճգնաժամ հաջողվել է հաղթահարել: «Բայց մենք դեռ պետք է բազմաթիվ ճգնաժամեր հաղթահարենք Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ խաղաղության հաստատման համար»,- ասել է նա:

Մուն Ջեինը նաեւ Փհենյան հարավկորեական պատվիրակության այցը «Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ճանապարհին մեծ քայլ է» կոչել, որը հնարավոր է դարձել ԱՄՆ կառավարության աջակցությամբ: