ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, թե խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո օրենսդրությամբ կորոշվի  նախագահի, թե վարչապետի լուսանկարը փակցնել  պետական հաստատությունների աշխատասենյակներում։ Նա վստահեցրել է, թե  անկախ որոշումից՝ իր աշխատասենյակում փակցնելու է  միայն Սերժ Սարգսյանի լուսանկարը։

«Իմ աշխատասենյակում, բնականաբար, Սերժ Սարգսյանի նկարն է փակցվելու՝ իմ կուսակցության ղեկավարի նկարը։ Այն ժամանակ էլ Անդրանիկ Մարգարյանի նկարն էր, որովհետեւ մեր կուսակցության նախագահն էր։ Իմ սենյակում երբեք Քոչարյանի լուսանկարը չի եղել։ Կարծում եմ օրենսդրությամբ կորոշվի՝ ում լուսանկարը լինի։ Եթե որոշեն՝ կկպցնեն, բայց իմ կաբինետում կլինի Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Արմեն Սարգսյանի հետ մոտ եմ, լավ հարաբերություններ ունեմ, բայց իմ կուսակցության նախագահը չէ։  Եթե քաղաքական աշխատանքի չլինեմ, պատգամավոր չլինեմ ու ինչ–որ մի տեղ ինչ–որ մի պաշտոն ունենամ, եւ օրենքը պարտադրի, կկպցնեմ նախագահի նկարը, բայց կուսակցության նախագահի նկարն էլ կլինի իմ սեղանին»,–մեկնաբանել է ՀՀԿ–ական պատգամավորը։