Շրի Լանկայում բուդդիստների բազմությունը ներխուժել է մահմեդական թաղամասեր՝ ջարդուխուրդ անելով խանութներն ու ռեստորանները, այրելով տները՝ չնայած պարետային ժամին, արտակարգ դրությանն ու անվտանգության ուժերի կենտրոնացմանը, հաղորդում է AP-ն։

Պալեկելե փոքր քաղաքում բազմությունը չորս տուն է այրել։

Կանդի արվարձանի շատ բնակիչներ հարձակումների զոհ են դարձել։ Քաղաքների փողոցների մեծ մասը դատարկ է, միայն ոստիկաններ եւ զինվորներ են շրջում։

«Մենք չենք կարող վստահել բանակին եւ ոստիկանությանը։ Իմ խանութը ենթարկվել է հարձակման նրանց ներկայության պայմաններում, եւ, չգիտեմ, թե ինչ կլինի վաղը»,- ասել է Մոհամեդ Ֆարազը։

Կառավարությունը արտակարգ դրություն էր մտցրել մարտի 6-ին, արգելափակվել էին սոցիալական ցանցերը։