Կոպենհագենում սկսվել է լրագրող Քիմ Վաալի սպանության համար կասկածվող գյուտարար Պետեր Մադսենի դատավարությունը: Մադսենն իրեն մեղավոր չի ճանաչում, դատարանում հայտարարել է վերջինիս փաստաբանը, փոխանցում է «Մեդուզան»՝ վկայակոչելով SVT-ը:

Դատավարության առաջին օրը նվիրված է դատախազության կողմից ապացույցների ներկայացմանը եւ Մադսենի հարցաքննությանը: Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 21-ին: Դատավարության ընթացքում 37 վկա է հարցաքննվելու: Սպասվում է, որ դատավճիռը կկայացվի ապրիլի 25-ին: