Եգիպտոսի զինված ուժերը ՆԳՆ հետ համատեղ, մեկ ամսվա ընթացքում երկրի մի շարք շրջաններում անցկացրած հակաահաբեկչական գործողության ժամանակ վերացրել են 105 զինյալի: Այս մասին Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եգիպտոսի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Թամեր ար Ռիֆային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կենտրոնական եւ Հյուսիսային Սինայում զինված ուժերի եւ ոստիկանության կողմից ահաբեկչական խմբերի եւ հանցավոր խմբավորումների դեմ իրականացվող ռազմական գործողությունները մեծ հաջողությունների են հասել, ծայրահեղականների դեմ հարվածները շարունակվում են ողջ երկրով», - ասել է նա: - Ոչնչացվել են 105 ահաբեկիչներ, հայտնաբերվել եւ վերացվել են 1,907 գաղտնի թաքստոցներ, զենքի պահեստներ եւ ռազմական ապաստարաններ, ինչպես նաեւ 471 պայթուցիկ սարքեր: Բանակի կորուստները եղել են զոհված 16 զինծառայողներ եւ 19 վիրավորներ».

Ալ Ռիֆայի խոսքով՝ Սինայում արշավների հետ զուգահեռ, սահմանային զորքերը ռազմական օդուժի աջակցությամբ կանխում են զինյալների ներթափանցումը, զենքի եւ զինամթերքի տեղափոխումը այլ ռազմավարական ուղղություններով:

Այս ժամանակահատվածում նա նշել է, որ Լիբիայի եւ Սուդանի հետ սահմանին ոչնչացվել են արմատականների համար զենքերով 41 ամենագնացներ, ավելի քան 460 անօրինական միգրանտներ ձերբակալվել են:

Բացի դրանից, բանակի եւ ոստիկանության ուժեղացված պաշտպանության տակ են գտնվում Սուեզի ջրանցքը, ինչպես նաեւ Եգիպտոսի տարածքային ջրերը ընդհուպ  մինչեւ արեւմտյան սահմանը: