Գերմանիայի դատարանը հրամանագիր  է տվել Իրաքի 17-ամյա քաղաքացուն ձերբակալելու համար Գերմանիայում եւ Բրիտանիայում հարձակումների նախապատրաստման համար, հաղորդում է Reuters-ը:

Երիտասարդը ձերբակալվել է փետրվարի 13-ին Ֆրանկֆուրտում մեծ քանակությամբ հրավառություն պահելու համար, որոնք մտադիր է եղել օգտագործել որպես պայթուցիկ նյութ: Նրան կասկածում են «Իսլամական պետություն» խմբավորմանը անդամակցելու մեջ: