Ժամանակն է վերջ դնել այսպես կոչված «չինական սպառնալիքին», հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, հաղորդում է «Սինխուա»-ն:

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր չունեն նախապաշարմունքներ եւ ովքեր  չեն հետեւում երկակի ստանդարտների պրակտիկային, Չինաստանում կտեսնեն ոչ թե սպառնալիքներ, այլ հնարավորություններ: Վերջին տասնամյակների ընթացքում արեւմուտքում տարբեր տեսակների գնահատականներ եւ կանխատեսումներ են արվել Չինաստանի վերաբերյալ, սակայն, ընդհանուր առմամբ, եթե հավատանք նրանց,  Չինաստանը կամ փլուզվում է կամ սպառնում է:

«Քանի դեռ Չինաստանը շարունակում է կայուն զարգանալ, «չինական փլուզման» հռետորաբանությունը վերացել է եւ դարձել է համընդհանուր ծաղրի առարկա: «Չինական սպառնալիքը» իր տարբեր վարկածներով կորցնում է իր  ժողովրդականությունը եւ աջակցությունը », - ասել է  նա:

Որպես օրինակ, Վան Ին բերել է այն փաստը, որ Չինաստանը համաշխարհային տնտեսության աճի ներդրումներում առաջին տարին չէ, որ առաջատարն է՝ 30 տոկոս ցուցանիշով, ինչը ավելի բարձր է, քան ԱՄՆ, Ճապոնիայի եւ Եվրագոտու երկրների ներդրումները: