Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր՝ մարտի 8-ին, 14-ամյա երեխա է կորել:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, այսօր ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորում՝ ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում, ժամը 15:30 սահմաններում կորել է 14 տարեկան երեխա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: