Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր՝ մարտի 8-ին, կորած 14-ամյա երեխային գտել են:

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ժամը 18:47-ի սահմաններում ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 14-ամյա Պ. Ա.-ն: Երեխայի հետ ամեն ինչ կարգին է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորում՝ ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում , ժամը 15:30 սահմաններում կորել է 14 տարեկան երեխա:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: