Միացյալ Թագավորությունը եւ Սաուդիան Արաբիան մտադիր են ամրապնդել Եմեն ուղեւորվող նավերի համար ՄԱԿ մոնիթորինգային ռեժիմը: Այս մասին հայտնել է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Լոնդոնում իր Սաուդյան գործընկերոջ հետ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը:

 «Այսօր մենք համաձայնել ենք ամրապնդել ՄԱԿ կողմից նավերի մոնիթորինգը` երաշխավորելու համար, որ Եմենի բոլոր նավահանգիստները բաց են հումանիտար եւ առեւտրային մատակարարումների համար, որոնց կարիքը Եմենի ժողովուրդն այդքան շատ ունի», - ասել է Բորիս Ջոնսոնը` առանց մանրամասնելու: