Կաթոլիկ կանայք Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Մակալիսի գլխավորությամբ հորդորել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին  «քանդել միզոգինիայի պատերը», հաղորդում է AFP-ն:

Մակալիսը առանցքային զեկուցող էր կաթոլիկ կանանց «Ինչու կանայք» անվանումով համաժողովին:

Մակալիսը միասեռ ամուսնությոնների կողմանկից է եւ կանանց որպես քահանաների ձեռնադրմանը: Նա կարծում է, որ կաթոլիկ ելեղեցու արգելքը կանանց ձեռնադրմանը արգելակում է «կանանց էական դերը Եկեղեցու կառավարման մեջ եւ իշխանության կառուցվածքում»:

Եկեղեցին սովորեցնում է, որ կանայք չեն կարող ձեռնադրվել որպես քահանաներ, քանի որ Հիսուսը տղամարդկանց է ընտրել որպես առաքյալներ:

 «Մենք այստեղ ենք, որ եկեղեցուն կոչ անենք վերացնել կնատյացության պատը», - ասել է նա: