Կալիֆորնիայում 14 ամյա պատանին կալանավորվել է նրա համար, որ ոստիկանության սպա է ձեւացել, հաղորդում է BBC-ն:

Աղբյուրի համաձայն՝ պատանին իր տատիկի մեքենայի վրա լուսաթարթներ է ամրացրել եւ մի քանի տուն այցելել՝ հայտարարելով, որ իրեն իբրեւ թե կանչել են տնային բռնության հաղորդումներից հետո: Բացի այդ, նրա տրամադրության տակ է եղել կեղծ զենք: Խուզարկության ժամանակ ոստիկանները հատանաբերել են Սան Բերնարդինո շրջանի շերիֆի համազգեստը, որը ենթադրաբար կրել է տղան, ինչպես նաեւ «մեծ քանակությամբ կեղծված փողեր, հրազեն, փամփուշտներից չխոցվող բաճկոններ եւ այլ առարկաներ, որոնք կապված են իրավապահ գործունեության հետ»: