Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 8-ին խոշոր վթար է տեղի ունեցել: Ժամը 17:50-ի սահմաններում Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան եւ Սարալանջ փողոցների խաչմերուկում բախվել են Սոլակ գյուղի բնակիչ, 35-ամյա Մանուկ Դանիելյանի Honda եւ Հրազդանի բնակիչ, 33-ամյա Միշա Թովմասյանի ԳԱԶ-66 մակնիշների ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: 

Վթարի հետեւանքով Honda-ի վարորդ Մանուկ Դանիելյանը, նրա ուղեւորները՝ 34-ամյա Նոնա Մխիթարյանը, 36-ամյա Էդգար Խաչատրյանը եւ ԳԱԶ-66-ի ուղեւորը՝ Քաղսի գյուղի բնակիչ, 37-ամյա Մկրտիչ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին ավելի ուշ Երեւան են տեղափոխել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդներից Միշա Թովմասյանն աշխատում է ԱԻՆ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատում, իսկ նրա վարած ԳԱԶ-66-ը հաշվառված է գերատեսչության հաշվեկշռում: Ըստ տեղեկությունների՝ Թովմասյանը գործընկերների հետ մեկնում էր Ծաղկաձոր, որտեղ 14-ամյա երեխա էր մոլորվել