Ինդոնեզիայի կենդանաբանական այգում ծխող օրանգուտանգով տեսանյութը հասարակության վրդովմունքն է առաջացրել: Դա հատկապես արդիական է այն բանից հետո, երբ ինդոնեզական կենդանաբանական այգին հասցրել է հայտնի դառնալ որպես վայր, որտեղ կենդանիների բարեկեցուոթյունը հարցականի տակ է, հաղորդում է America.ru-ն:

Հոլովակում երիտասարդը իր ծխացող ծխախոտը տալիս է պրիմատներին: Նրանցից մեկը՝ կարմրաշագանակագույն օրանգուտանգը, վերցնում է այն եւ հմտորեն սկսում է ծխել:

Ակտիվիստ Մարիսոն Գուչիանոն հայտարարել է, որ ծխող կապիկը Բանդունգ կենդանաբանական այգում պատշատ վերահսկողության բացակայության եւս մեկ վկայություն է:

Գուչիանոն ասել է, որ պատասխանատավությունը կրում է ծխախոտը տված այցելուն: Սակայն նաեւ  մասնավոր կենդանաբանական այգին է պատասխանատավություն կրում վերահսկողության եւ այցելուների պահվածքի ուղեցույցի բացակայության պատճառով: