Թուրքական դատարանը 25 լրագրողներին դատապարտել է ազատազրկման նրա համար, որ նրանք իբր թե աջակցել են  2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու համար, հաղորդում է  Anadolu-ն:

Հայտնի լրագրող Մուրատ Ակսոյը դատապարտվել է 25 ամսվա ազատազրկման` ահաբեկչական կազմակերպությանը օգնություն ցուցաբերելու մեղադրանքով՝ չլինելով նրա անդամը: Փոփ երգիչը եւ սյունակագիր Աթիլա Տասը նույն մեղադրանքներով դատապարտվել են  37 ամսվա ազատազրկման:

Նույն գործով 11 լրագրող դատապարտվել է 6 տարվա եւ երեք ամսվա ազատազրկման  զինված ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու համար, իսկ 12-ը՝ նույն մեղադրանքով դատապարտվել են յոթ տարի եւ վեց ամիս ազատազրկման:

Լրագրողները հիմնականում գրել են Ֆեթուլա Գյուլեն քարոզիչի հետ կապված թեմաներով, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ: