Արտակարգ դեպք Երեւանում. այսօր՝ մարտի 8-ին, ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Կոնվերս բանկ»-ի շենքի հետնամասում տղամարդու դի կա կախված:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատաբժիշկը զննում է դին: Նախնական տեղեկություններով՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Մի շարք փորձաքննություններ են նշանակվել, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն: Իրավապահները փորձում են պարզել մահացածի ինքնությունը: