Starz ամերիկյան հեռուստատեսային ցանցը ութ էքսկլյուզիվ վավերագրական ֆիլմ է ձեռքբերել, այդ թվում  նաեւ՝ Հայոց ցեղասպանության մասին «Կործանելու մտադրությունը» ֆիլմը:

Starz-ի գնումների բաժնի ղեկավար Բրետ Մարոտոլիի խոսքով՝ ընկերությունը փաստավավերագրական ֆիլմեր է ձեռքբերել, որոնք ոչ միայն համապատասխանում են իրենց ընկերության ռազմավարությանը, այլեւ հետաքրքիր թեմաներ, սադրիչ հակամարտություններ եւ իրական պատմություններ են ներկայացնում:

Հիշեցնենք, որ «Կործանելու մտադրություն» ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Ջո Բեռլինգերի կողմից: Ֆիլմում ներկայացված են նրա պատմաբանների եւ գիտնականների հետ հարցազրույցները Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության մասին: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2018 թվականի ապրիլի 23-ին: