Մեծ Բրիտանիայում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի հետ տեղի ունեցած միջադեպից մի քանի շաբաթ առաջ թունավորման փորձ է իրականացվել նաեւ հանգուցյալ Բորիս Բերեզովսկու նախկին փեսայի՝ Գեորգի Շուպեի նկատմամբ, հաղորդում է «Գազետա»-ն` վկայակոչելով The Sun-ը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեք ամիս առաջ Սուրեյ կոմսությունում, որտեղ եւ բնակվում է 46-ամյա Շուպեն: Գործարարը վատ է իրեն զգացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: 10 օր անց նա դուրս է գրվել, իսկ ոստիկանությունը փակել է գործը:

Բացի այդ, պարբերականը մեջբերում է Շուպեի թիկնապահի եւ հարազատների խոսքերը, որոնք հաստատել են, որ գործարարին թունավորել են: Սկրիպալի հետ տեղի ունեցածից հետո Բերեզովսկու փեսայի հարեւաններից մեկը հայտարարել էր, որ համանման թունավորման փորձ իրականացվել է նաեւ Շուպեի տանը: