Ստեփանակերտում առայժմ միակ փաբը Արցախի մայրաքաղաքի կենտրոնում չէ։ Փաբն արտառոց անուն ունի՝ «Բարդակ» եւ դա իր պատճառներն ունի (ֆոտոռեպորտաժ

«Երբ մտածում էի, թե ինչպես անվանեմ փաբը, որոշեցի անվանել այն բառով, որ մտքիս կգա։ Փաբը միայն պատրաստվում էր բացմանը, այնտեղ էլ մոտոցիկլետս էի պահում։ Մի անգամ գալով եւ բացելով դուռը, մտածեցի՝ այս ինչ «բարդակ» է։ Այդպես էլ առաջացավ անունը»,- պատմում է փաբի հեղինակ, ստեղծող եւ սեփականատեր Ազատ Ադամյանը։

Փաբ բացելու գաղափարը Ազատի մոտ առաջացել է մի քանի տարի առաջ, Նորվեգիա այցելելուց հետո։ «Այնտեղ բախտ ուենցա լինել իսկական փաբերում, եւ տեսածի տպավորության տակ սկսեցի հետաքրքրվել՝ ինչ է փաբը, ինչպես է ձեւավորված»,- պատմում է Ազատը։ Գրեթե նույն ժամանակահատվածում նա հրապուրվել էր տուրիզմով, եւ այլ գաղափարների իրականացման ժամանակ չուներ։ Ամռանն Ազատն ընկերների հետ ակտիվորեն զբաղված է տուրիզմով։ Ալպինիզմի ֆեդերացիայից արտոնագիր ստանալուց հետո սկսել է տուրեր կազմակերպել։ Ակումբը խորհրդանշանակն անուն ունի՝ «Free Step», որը կարելի է հասկանալ թե որպես «Ազատ քայԼ», թե որպես Ազատ Ստեփանակերտ»։

«Սկզբում մտածում էինք փաբի փոխարեն խաղային գոտի ստեղծել։ Նախ այստեղ մի բազմոց ու գրասեղան էր դրված։ Հավաքվում էինք ընկերներով, հետո սկսեցին ընկերների ընկերները գալ, անծանոթ մարդիկ։ Զգացինք, որ ժամանակն է փաբ բացել»,- պատմում է Ազատը։ Փաբի կահույքը նույնպես նրա ստեղծածն է, ինչ-որ մեկը տախտակներն էր բերում, մյուսն օգնում էր պատրաստել։ Ամենասկզբում փաբում չորս խմիչք կար՝ երկու նվիրած վիսկի, եւս երկուսն էլ իրենք էին գնել։ Հետո գումար վաստակելու հնարավորության հետ մեկտեղ ավելացավ նաեւ տեսականին։

«Սկզբում կարծում էի, թե անունը մարդկանց կվանի։ Հետո որոշեցի, որ դա յուրօրինակ ֆիլտր է։ Այստեղ ազատ մարդիկ են գալիս, որոնց այդ անունը չի վախեցնում»,- հստակեցնում է Ազատը։

Փաբի ներքին ձեւավորման մեջ բազմապիսի, բավական անսպասելի դետալներ կան։ «Նույնիսկ ես երբեմն ինչ-որ նոր բան եմ հայտնաբերում»,- կատակում է Ազատը։ Առաստաղի տակ առարկա  է դրված, որտեղ կարելի է գումար նետել, որպես թալիսման, որ էլի կվերադառնաս։

Ազատը մասնագիտությամբ ջութակահար է, 15 տարեկանից նվագում է։ «Բայց ինչ-որ փուլում հասկացա, որ չեմ կարող տեղս նստել, ինչ-որ ավել բան է պետք»,- ասում է նա։

Փաբում կարելի է սեղանի խաղեր, ֆուտբոլ խաղալ։ Փաբի հիմնական գաղափարն անծանոթ մարդկանց շփումն է, ծանոթությունն ու բարեկամությունը։ Որ մարդիկ չշեղվեն, ինտերնետ չկա։ Պատերից մեկի տակ ձմեռում է մոտոցիկլետը՝ «Շարլոտա» անունով։

Այս գարնանը փաբը մտադիր է ընդլայնվել, Վայրի Արեւմուտքի ոգով սալուն են ուզում բացել։ «Բոլոր նստատեղերը թամբերից են լինելու»,- ասում է Ազատը։ հարցին՝ արդյոք հատակն էլ ավազից է լինելու, կաակով է պատասխանում. «Դա մեծ խնդիր է։ Գրանդ կանյոնից պիտի բերենք»։ Կան ծրագրեր տուրիստական բազա, փոքրիկ վրանային ավան բացելու, որտեղ երեկոները նվագելու են կիթառով, իսկ ցերեկները ճանապարհորդելու են ձիերով։

Վերջերս Ազատը նամակ է ստացել Google Maps-ից. «Մարդիկ չեքին են լինում, եւ Google Maps-ում կարծում են, թե հարկավոր է գրանցել օբյեկտը։ Ընդ որում, գրանցման վայրը նշված է Ստեփանակերտը»։

Ի դեպ, Ազատը ուրախ շապիկներ է կարում՝ արցախյան ոճով՝ «Դոնթ Դիլխոր», «Լավի՞S» գրառումներով։

«Չեմ սիրում տխրել, միշտ ելք եմ փնտրում։ Ի դեպ, «Շարլոտան» ծագումէ  Կառլ անունից, ինչն էլ թարգմանաբար նշանակում է Ազատ»,- ասում է Ազատ Ադամյանը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am