Զամբիայի իշխանությունները խոստացել են պայքարել սեքս-տիկնիկների դեմ, որոնք, ըստ ԶԼՄ-ների,հայտնվել են տեղական սեքս-խանութներում, հաղորդում է Lenta- ն`հղում անելով South China Morning Post- ին:

Զամբիայի ազգային առաջնորդության եւ կրոնական հարցերի նախարար Գոդֆրիդ Սումաիլին հայտարարել է, որ սեքս-տիկնիկների վաճառքը կամ օգտագործումը անօրինական է եւ պատժվում է ազատազրկմամբ `մինչեւ հինգ տարի ժամկետով:

Ըստ Սումաիլիի՝ սեքս տիկնիկները հակասում են Զամբիայի ավանդույթներին եւ սկզբունքներին: «Աստված տղամարդուն եւ կնոջը ստեղծել է սեռական հաճույք ստանալու համար, բայց անշունչ առարկաների միջոցով դրանով զբաղվելը անբարո է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, - նշել է նա: - Եկեք չընդունենք արտասահմանյան տեսակետները եւ փորձը: Եկեք հավատանք, թե ով ենք մենք»: