Իրանի միջուկային համաձայնագիրը կարեւոր դեր է խաղում ԻԻՀ միջուկային ծրագիրը սահմանափակելու գործում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ այդ համաձայնությունը կապված է Իրանի հիմնական սպառնալիքներից մեկի հետ, եւ «եթե այդ համաձայնագիրը ձախողվի, մենք ստիպված կլինենք եւս մեկ միջոց գտնել Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու հարցը»: Վոթելը հայտարարել է, որ կիսում է Պենտագոնի դիրքորոշումն այս հարցում, որը կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է հրաժարվի համաձայնությունից, մինչեւ չապացուցվի, որ Իրանը խախտում է պայմանագիրը կամ սպառնում է Միացյալ Նահանգների ազգային շահերին: