Հին հսկա շնաձկան ատամը գողացել են Արեւմտյան Ավստրալիայի ազգային պարկի Ավստրալիայի համաշխարհային ժառանգության հավաքածուից, հաղորդում է BBC-ն:

Գտածոն վերաբերում է մեգալոդոն տեսակի շնաձկներին՝ հսկայական գիշատիչի, որը ենթադրաբար 2.6 միլիոն տարի առաջ է վերացել: Նրա պահպանման ճշգրիտ վայրը հրապարակայնորեն չի բացահայտվում:

Դա մեգադոլոնի երկու ատամներից մեկն էր, որը պահվում էր Նինգալու ափի մոտ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է:

 «Ամենասարսափելին այն է, որ գողացվել է լավագույն նմուշը, որն այդքան լավ չէր ուսումնասիրվել», -ասել է Արեւմտյան Ավստրալիայի շրջակա միջավայրի եւ բնության պահպանության ներկայացուցիչ Արվիդ Հոգսթրոմը:

Նա նշել է, որ գողացված ատամը գտնվել է կիսագաղտնի տեղում եւ ամրացված է եղել ժայռին: