Ընկերությունը, որը ֆինանսավորվում է Google-ի  հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի կողմից, ցույց է տվել անօդաչու էլեկտրական ինքնաթիռի նախատիպը, որը ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի հնարավորություն կունենա եւ կկարողանա ժամում մինչեւ 180 կմ արագություն զարգացնել, հաղորդում է BBC-ն:

Սարքը, որը կոչվում է «Կորա», մարտկոցի յուրաքանչյուր վերալիցքավորումից հետո 100 կիլոմետր հեռավորության թռիչք կարող է իրականացնել:

Kitty Hawk ընկերության կայքում ասվում է, որ սարքը ստեղծվել է Նոր Զելանդիայում: Այն մարդու միջամտության հնարավորությամբ ավտոմատ կառավարում կունենա:

Նոր Զելանդիայի կառավարությունը աջակցել  է մշակողներին, քանի որ ձգտում է նվազեցնել մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումները: