ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը, հնարավոր է, զորքերի նոր տեսակ ունենա՝ տիեզերական զորքեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տիեզերքին վերաբերող իմ նոր ազգային ռազմավարությամբ ընդունվում է, որ տիեզերական տարածքում կարող են մարտական գործողություններ ծավալվել, ինչպես եւ երկրում, օդում ու ջրում: Մենք, հնարավոր է, նույնիսկ տիեզերական ուժեր ունենանք… Մենք օդուժ ունենք, կլինեն նաեւ տիեզերական, ցամաքային եւ նավատորմ»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Քալիֆորնիայում:

Նա ասել է, որ սկզբում այս գաղափարը լուրջ չէր ընդունում, սակայն հետո եզրակացրել է, որ հոյակապ գաղափար է: «Հնարավոր է՝ մենք պետք է դա անենք: Դա կարող է իրականանալ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ-ն, ինչպես մյուս երկրները, մշակում է տարբեր հարձակողական եւ պաշտպանական տիեզերական համակարգեր: Բացի ռազմական արբանյակներից եւ (ենթադրաբար) հակաարբանյակային ռազմական պոտենցիալից, ԱՄՆ-ն անօդաչու տիեզերական օդանավ ունի, որի թռիչքները խիստ գաղտնի են: