ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ներկայացնում են ռուսական պատվիրակության այցի արդյունքները:

Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստանում է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ:

Նախօրեին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը ընթացել է փակ ռեժիմով: Նիստի ժամանակ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների սերտացման, ԵՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառության մեծացման, ներդրումների խրախուսման, Վերին Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհների բացման անhրաժեշտության եւ նման այլ հարցեր:

Կոսաչովը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանի համար. շփման եզրերը եւ օրակարգերը հաճախ են համընկնում: Նա հայտնել է, որ նիստերի օրակարգում ներառված են երկու երկրների անվտանգությանը, ռազմավարական գործընկերությանը եւ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: