Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից մարտի 14-ին 00:15-ին ոստիկանություն բերման է ենթարկվել Արտյոմ Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Արտյոմ Ա.-ն փետրվարի 13-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի (թմրանյութ կամ հոգեմետ նյութեր ձեռք բերելը, պատրաստելը, օգտագործելը, ոչ իրացման նպատակով) մեղադրանքով: