Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի 13-ին ժամը 14:10-ին Երեւանի Արցախի պողոտայի թիվ 4/2 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Դավիթ Ա.-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Ա.-ն 2017թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: