Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները մարտի 13-ին ժամը 13:35-ին, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սարո Ա.-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Սարո Ա.-ն մարտի 6-ից Ռուսաստանի ՆԳՆ Չելյաբինսկի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի (թմրանյութ կամ հոգեմետ նյութեր ձեռք բերելը, պատրաստելը, օգտագործելը, ոչ իրացման նպատակով) մեղադրանքով: