Դժվար թե հնարավոր է էլ ավելի վատթարացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նշանակումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հասկանում եք, հնարավեր չէ հատակից էլ ցածր ընկնել: Ուստի այս առումով հետագա վատթարացումներից վախենալու կարիք չկա, սակայն ամեն դեպքում, իհարկե, մնում է կառուցողականության եւ փոխադարձ հարաբերություններում սթափ մոտեցման հույս ունենալ: Այդ հույսը միշտ մնում է»,- ասել է Պեսկովը: