Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի դուստրը Վեսթմինսթերյան աբբայության ամենամյա միջոցառմանը ներկայացել է 40-ամյա վաղեմության բաճկոնով, հայտնում է Mirror-ը:

67-ամյա արքայադուստր Էննը կապույտ տարրերով կրեմագույն բաճկոնով առաջին անգամ ներկայացել էր 1980 թվականին Ասկոտում թագավորական ձիարշավի ժամանակ: Դրանից հետո նա այն հագել է եւս 5 անգամ՝ 1985 թվականին Էփսոմյան դերբիի, 1988 ին՝ Հենլեյի թագավորական ռեգատայի, 1990-ին՝ Ասկոտի ձիարշավի, 2011-ին՝ Էդինբուրգի դուքսի տարեդարձի եւ 3 տարի առաջ Բուքինգեմյան պալատի այգում երեկույթի ժամանակ:

Արքայադուստրը պարբերաբար վերամշակման է տալիս իր հին հագուստները, որոնցից մի քանիսը նրա երեխաներից՝ 40-ամյա Պետրից եւ 36-ամյա Զառայից մեծ են: