Թուրքիան, ռազմական օպերացիա անցկացնելով սիրիական Աֆրինում, ոտնձգություն չի կատարում Սիրիայի տարածքի նկատմամբ, այլ պաշտպանում է դրա ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկախ նրանից՝ դա Սիրիայի արեւելյան, թե արեւմտյան հատվածն է՝ մենք ակտիվորեն աջակցում ենք տարածքային ամբողջականությանը, ընդ որում, ընդ որում, ասում ու ընդգծում ենք դա Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ հայտարարություններում»,- ասել է թուրք նախարարը:

«Ինչ վերաբերում է «Ձիթենու ճյուղ» օպերացիային, ապա դրա նպատակը ահաբեկիչների չեզոքացումն է, այդ ահաբեկչական կազմակերպությունները զգալի վտանգ են ներկայացնում մեր անվտանգության համար», - հավելել է նախարարը՝ նշելով, որ իրենց նպատակը սիրիական տարածքը զավթելը չէ: