Հայաստանը ողջունում է միջկորեական երկխոսությունը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում հրապարակված հայտարարությունում։  

«Հույս ունենք, որ Հյուսիսի եւ Հարավի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կհանգեցնեն Կորեական թերակղզում տիրող իրավիճակի դեէսկալացիային եւ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ ուղիղ երկխոսության համար հող կնախապատրաստի»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաները համաձայնության են եկել ապրիլին վերջին երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովը կազմակերպել եւ ստեղծել «թեժ գիծ» խորհրդակցությունների եւ հնարավոր ռազմական լարվածության մեղմացման համար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ Հարավային Կորեայի կառավարական պատվիրակության Հյուսիսային Կրեա կատարած երկօրյա այցի ընթացքում: