Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 2-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 03-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: