Ամենամյա The Press Awards մրցանակաբաշխության  ժյուրին Financial Times–ը (FT) ճանաչել է Միացյալ Թագավորության 2017 թվականի  լավագույն թերթ։Հաղորդում է FT–ն։

Բացի այդ, Պիլիտա Քլարկը ճանաչվել է տարվա լրագրող էկոլոգիայի ոլորտում, իսկ Մեթ Գարախանը՝ բիզնեսի եւ ֆինանսների ոլորտում տարվա լրագրող։

«Լավագույն լրատվական կայք» մրցանակը ստացել է ամերիկյան BuzzFeed լրատվական ընկերության բրիտանական ներկայացուցչությունը: Անցյալ տարի այն շնորհվել էր FT- ին: Լավագույն ծաղրանկարիչն ու սպորտային լուսանկարիչն եղել The Times–ից։ The Sunday Times-ի աշխատակիցների շարքում ժյուրին առանձնացրել է «Տարվա երիտասարդ լրագրողին», լավագույն սյունակագրին ու ճանապարհորդության ոլորտի մասնագետին։

Լավագույն առաջին ձայն մրցանակը ստացել է The Daily Mail տաբլոիդը։