Մարտի 14-ին ժամը 03։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրող-ծակող թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Էդգար Ջանոյանը նշեց, որ քաղաքացիները 2-ն էլ 34 տարեկան են։

Կատարվածի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։