Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մոտեցած տղամարդը այն ժամանակ, երբ նորընտիր կանցլերը շենքից դուրս է եկել, քաղաքական գործչի թիկնապահների կողմից ձերբակալվել է, միջադեպով զբաղվում է քրեական ոստիկանությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Անհայտ լեզվով եւ բարձր ձայնով աղաղակելով՝ տղամարդը, իսկապես, մոտեցել է կանցլերին, միջադեպով  զբաղվում է Դաշնային քրեական ոստիկանությունը»,–նշել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ իր տեղեկություններով տղամարդը ձերբակալվել է կանցլերի թիկնապահների կողմից։ Շարժառիթն անհայտ է։  Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մերկելը ուղեւորվել է նախագահի նստավայր։