Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործի» պատճառով երկրից կարտաքսի 23 ռուսաստանցի դիվանագետի: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Բրիտանիան կդադարեցնի Ռուսաստանի հետ բոլոր երկկողմ շփումները, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները եւ թագավորական ընտանիքի անդամները Ռուսաստան չեն մեկնի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Երկիրը հետ է կանչել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Լոնդոն այցելելու հրավերը:

Դրանից զատ, Մեյը հայտարարել է, որ Լոնդոնը կուժեղացնի մասնավոր օդանավերի հսկողությունը եւ կխստացնի մաքսատան ստուգումները: