LBI Limited ընկերության սեփականատերերը, որոնք մասնագիտացած են կոլեկցիոն մեքենաների վաճառքում, Մանհեթենի ստորգետնյա ավտոկայաններից մեկում հայտնաբերել են մոտ 40 տարի այնտեղ մնացած հազվագյուտ մեքենաներ: Սեփականատերերը թողել է դրանք այն հույսով, որ մի օր կկարողանան վերանորոգել այն, բայց այդպես էլ չեն արել դա, հաղորդում է Motor- ը:

Ցուցակում ներառվել է Silver-Knightstown Body Company  ընկերության 1937  թվականի Packard մեքենան։

Երկրորդ տեղում Franay ընկերության Rolls-Royce մեքենան, որը նախկինում պատկանել է քաղաքական գործիչ Ֆիլիպ Սասունին եւ 1937 թվականին ցուցադրության էր հանվել  փարիզյան ավտոսրահում։

Երրորդ եւ ամենայուրօրինակ հայտնաբերված մեքենան 1948 թվականի Delahaye Cabriolet–ն է, որը 1948 թվականին կայացած բրյուսելյան ավտոշոուի մասնակից է եւ ֆրանսիական Վիշի քաղաքում անցկացված էլեգանտության մրցույթի հաղթող։