«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը եւ ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատունը մարտի 14-ին  ստորագրել են «Ալեպպո Քուիզին» կենտրոնին տրամադրվող դրամաշնորհի պայմանագիր՝ նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով։

«Ալեպպո Քուիզին»–ը աշխատանքի կընդունի սիրիահայ փախստականների, հիմնականում՝ կանանց եւ հատուկ կարիքներ ունեցողներին։

Ծրագիրը գործարկվել է նաեւ անհատական նվիրատվությունների, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Սբ. Գեւորգ հայ առաքելական եկեղեցու (Տեխաս, ԱՄՆ) ֆինանսական աջակցություն շնորհիվ: