Մարտի 10-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1951 թ. ծնված Լուսիկ Գ.-ն եւ հայտնել, որ պայուսակից գողացել են 20.000 դրամ եւ ոսկյա մատանի:

Ժամը 19.30-ին Լուսիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Նորքի 1-ին զանգվածի շուկայում նկատել է, որ թիվ 44 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 20.000 դրամ եւ 100.000 դրամ արժողության ոսկյա մատանի:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները եւ վետերանները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1963 թ. ծնված Ռուբեն Բ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 13-ին, ժամը 11.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: