Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում խարդախության փաստով նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, երեկ՝ մարտի 13-ին, Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 54-ամյա Արմեն Մխիթարյանը դիմել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ հայտնել, որ փետրվարի 8-ից մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 24-ամյա Ալբերտ Պողոսյանը իր որդուց՝ 17-ամյա Ա. Մ.-ից մաս-մաս վերցրել է իրեն պատկանող ոսկյա զարդեր, 1500 եվրո եւ 200 ֆունտ ստեռլինգ՝ խոստանալով, որ այն վերադարձնելու է:

Ա. Մխիթարյանը հայտնել է, որ Ա. Պողոսյանը խաբեությամբ տիրացել է ոսկյա զարդերին եւ գումարին:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հայտնաբերել են Ա. Պողոսյանին եւ բերման ենթարկել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ Ա. Մխիթարյանը աշխատում է «Մեկ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, Ա. Պողոսյանը նրա ընտանեկան վարորդն է, իսկ նրա տղան՝ Ա. Մ.-ն, սովորում է Երեւանի ավագ դպրոցներից մեկի 10-րդ դասարանում: