«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիան հաստատել է Իրաքի արեւմուտքում ամերիկյան ուղղաթիռի կործանումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամերիկյան ռազմական ուղղաթիռը կործանվել է արեւմտյան Իրաքում, որի մեջ եղել են ամերիկացի զինծառայողներ: Փրկարար թիմերն ուղղվել են ընկնելու վայր: Պատահարի պատճառները պարզելու համար քննություն կսկսվի»,- հայտարարել են կոալիցիայի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով ամերիկյան հրամանատարությանը, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական ուղղաթիռը կործանվել է Իրաքի արեւմուտքում Սիրիայի սահմանի մոտ, ուղղաթիռում եղել է 7 մարդ: Նախնական տեղեկություններով՝ HH-60 Black Hawk տեսակի ուղղաթիռը խոցվել է, հայտնել է հեռուստաալիքը:

HH-60 Black Hawk ուղղաթիռը ամերիկյան բազմանպատակային ուղղաթիռի մոդիֆիկացիա է, որը մշակվել է  զինծառայողների բժշկական տարհանման նպատակներով:

ABC-ի տեղեկություններով, 2014 թվականին ԻՊ-ի դեմ սկսված գործողության պահից ի վեր այս պատահարը Իրաքում ԱՄՆ ուղղաթիռի առաջին աղետն է: