Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամուրջի արգելապատնեշը եւ սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա պահանջում է, որ իրեն այցելեն Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, Մալաթիա Սեբաստիայից ընտրված իրենց պատգամավորը ով, ըստ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է, կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Այս պահին նրա հետ բանակցում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին նախկինում նույնպես մեկ անգամ փորձել է նույն քայլին դիմել, սակայն այն ժամանակ ոստիկաններն ու քննիչները կարողացել էին նրան համոզել՝ չդիմել այդ քայլին: